|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի 2 ամսից: Այս մասին հայտնում է թուրքական Yenisafak թերթի կայքը:
Ըստ Ermenihaber-ի՝ նախարարը տեղեկացրել է, որ երկաթգիծը, ամենայն հավանականությամբ, հունիսին կշահագործվի: Բացի դրանից` Թուրքիան և Ադրբեջանն այժմ աշխատանքներ են իրականացնում երկրորդ երկաթգծի կառուցման ուղղությամբ: Երկրորդ երկաթուղու կարևորությունը Արսլանը պայմանավորել է այն հանգամանքով, որ արևելքից եկող բեռների բաշխման համար անհրաժեշտ է ևս մեկ երկաթգծային հանգույց: Դա կնպաստի տարածաշրջանային առևտրի զարգացմանը:
Նախատեսվող նոր երկաթգիծը պետք է Թուրքիայի Կարս և Իգդիր քաղաքներով հասնի Նախիջևան, այնտեղից էլ` Իսլամաբադ, ապա` Իրան: