Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու ուղղությամբ ակտիվ աշխատանքները, խոսքը ոչ միայն մարզադաշտերի կառուցման, կամ մրցումների կազմակերպման, այլև համայնքապատկան մարզադպրոցներին ու թիմերին իր հնարավորությունների սահմաններում մարզագույքով օգնելու մասին է:
ՀՖՖ Նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը տեղեկացնում է, որ այս քաղաքականության տրամաբանության շրջանակներում այսօր ՀՖՖ-ի անունից Վարդենիսի N1 մարզադպրոցին է հանձնվել գնդակներ և մարզագույք. Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը, ով մարզադպրոցի սաների և մարզիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու հարցը, հավելելով, որ Վարդենիսի տարածաշրջանում ևս մեկնարկել է փոքր մարզադաշտերի կառուցման աշխատանքները, ինչն ուղղված է զարգացնելու մանկապատանեկան ֆուտբոլը Վարդենիսում և հարակից գյուղերում:
Ներկայումս Վարդենիսի N 1 մարզադպրոցի 8 խմբերում ընդգրկված են շուրջ 130 պատանի ֆուտբոլիստներ: Նախապատրաստական չորս խմբերում մարզվում են 7-ից 12 տարեկան, ուսումնամարզական չորս խմբերում՝ 13-ից 16 տարեկան պատանի ֆուտբոլիստներ: 2018 թ. մարզադպրոցի մինչև 16 տարեկանների հավաքական թիմը ՀՀ մարզադպրոցների Հանրապետական առաջնության մրցումներում գրավել է 3-րդ մրցանակային տեղը: «Անդրանիկ-05» թիմը մինչև 14 տարեկանների Հայաստանի 2018-2019թ.թ. առաջնության Բ խմբում նվաճել է չեմպիոնի կոչումը: Հայաստանի 2019-2020թ.թ. առաջնությանը մարզադպրոցը հադես է գալու 2 թիմերով: