կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-25 12:59
Հասարակություն

Արոնյանի համար նոր համակարգիչ կգնվի, իսկ շախմատի ֆեդերացիային և Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցին գումար կտրամադրվի

Արոնյանի համար նոր համակարգիչ կգնվի, իսկ շախմատի ֆեդերացիային և Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցին գումար կտրամադրվի

Այսօր` ապրիլի 25-ին, ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում որոշում կայացրեց գումար հատկացնել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որն էլ իր հերթին այն կփոխանցի շախմատի ֆեդերացիային` 2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով:

Որոշման համաձայն` նախարարությունը 133 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կհատկացնի ֆեդերացիային, որից առաջին կիսամյակում՝ 66 600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ 9 ամսում՝ 99 900 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Նշենք նաև, որ նիստի ընթացքում որոշվեց Լևոն Արոնյանի  համար նոր համակարգիչ ձեռք բերել, քանի որ նրա համակարգիչը գնվել է դեռևս 2011 և 2013 թվականներին ու արդեն հին է` մրցակիցների համակարգիչների համեմատ:

Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի` օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի խնդրին:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով` հարցի լուծման երկու ճանապարհ կա: «Ես գիտեմ, որ երկու տարբերակ կա՝ վերանորոգելու կամ նոր շենք կառուցելու: Ինձ ասացին, որ  դրանցից մեկը մոտավորապես արժե 400-500  միլիոն դրամ: Եկեք պայմանավորվենք հետևյալը՝ շատ արագ հաշվարկներն իրականացնենք, Արթուր Ալեքսանյանին ու իր թիմին ներգրավենք, գումարը հատկացնենք ու արագ սկսենք շինարարությունը»,- նշեց նա` հավելելով. «Մեր հիմնական խնդիրն է, որ ՀՀ քաղաքացին հավատա իր ուժերին: Արոնյանը, Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը պետք է լինեն այն տիպարները, որոնց օրինակով մեր երիտասարդությունը պետք է դաստիարակվի»: