Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, ով Տավուշի մարզում ՀՅԴ ցուցակով վարկանիշային թեկնածու է, երեկ Իջևանում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքի ժամանակ, դիմելով հավաքվածներին, նշեց, որ վերջին տարիների ստեղծված իրավիճակն է միայն իրեն ստիպել, որպեսզի համաձայնի առաջադրվել հենց ՀՅԴ ռեյտինգային ցուցակում:
«Վերջին 25 տարվա անկախության ընթացքում մենք ունեցել ենք ամենամեծ ձեռքբերումները՝ մեր անկախությունը, բանակը, որին պետք է գուրգուրենք, բայց այդ նույն ժամանակամիջոցում մենք ունեցել ենք բնակչության արտահոսք, տնտեսության անկում, և ամենակարևորը, որ մենք չպետք է թույլ տայինք, մտավոր ներուժի, ինտելեկտուալ խավի արտահոսքն է»,- ասաց նա:
Սահակյանի խոսքով՝ Դաշնակցությունը, ի տարբերություն ընդդիմադիր կուսակցությունների, կիսում է իշխանական պատասխանատվությունը, մինչդեռ ընդդիմադիր ուժերը միշտ կարող են ասել, որ իրենք պատասխանատու չեն երկրում կատարված դեպքերի համար, բայց, ըստ նրա, այդ ուժերի մեծամասնությունը, բացի Նիկոլ Փաշինյանից ու նրա թիմակիցներից, մասնակից են եղել:
Սահակյանը նշեց, որ Դաշնակցությունը վարչական լծակներից չի օգտվում, ի տարբերություն Հանրապետական կուսակցության, և ավելացրեց, որ իրենց մարզում առկա են զինված ուժեր, դպրոցներ, առողջապահական և այլ հիմնակրկներ, որտեղից Հանրապետական կուսակցությունը օգուտ է քաղում ընտրությունների ընթացքում: «Հիշեք` մեր ամենամեծ գանձը մեր ազատությունն է, մեր Սահմանադրությունը ու մեր օրենքները, ոչ մի անձ իրավասու չէ ձեզ ստիպել ընտրել այս կամ այն անձին միայն նրա համար, որ սա այս կուսակցությունից է կամ այն կուսակցությունից է, դա հակասահմանադրական է: Յուրաքանչյուր անձ, ով ստիպում է ձեզ ընտրել այս մեկին, այն մեկին, օրենքով պատժվում է»,- ասաց Սահակյանը և հավելեց, որ նոր խորհրդարանը պետք է լինի այնպիսին, որ կարողանա վերահսկել կառավարությանը, ոչ թե այնտեղ հարուստներ լինեն կամ թելադրողներ:
«Մեզ առաջին անգամ բախտ է վիճակվել, որ ոչ թե նախագահը միանձնյա վճռի երկրի ապագան, այլ Ազգային ժողովը: Որքան ազնիվ մարդիկ լինեն այնտեղ, որքան նվիրյալներ լինեն, այնքան մեր ապագան ավելի հստակ ձեռքբերում կլինի: Շատ կարևոր է, որ տոկուն լինեք և անվախ, որևէ պաշտոնյա եթե սպառնում է, որ կհեռացնի ձեզ, ապա ինքը կարող է հեռացվել, պաշտոնյաները նշանակվում են, իսկ ընտրյալները հավերժ են»,- ասաց նա, ապա կոչ արեց. «Այնպիսի կառավարություն ընտրեք, որ մեր սահմանի տղաները ունենան և՛ գնդակներ, և՛ սոլյարկա, և' ժամանակակից տանկեր, որ բանակը նույնպես վերահսկվի ձեր կողմից»: