կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-09 18:08
Սպորտ

ՀՖՖ պատվիրակությունը Թոմաս Տուխելին Հայաստանի հավաքականի մարզաշապիկ է նվիրել

ՀՖՖ պատվիրակությունը Թոմաս Տուխելին  Հայաստանի հավաքականի մարզաշապիկ է նվիրել

Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընցացի մասնակից մարզիչները մեկնել են Դորտմունդ: Առաջին 2 օրերի ծրագիրը բավականին հագեցած էր մարզիչների համար: Հայկական պատվիրակությունը ներկա է եղել Դորտմունդի «Բորուսիայի»` մինչև 17 տարեկանների թիմի մասնակցությամբ ընկերական հանդիպմանը, ծանոթացել է «Բորուսիայի» մարզումային պայմաններին:

Դորտմունդի «Բորուսիայի» առաջին թիմի մարզումից հետո մեր մարզիչների հետ հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: Չնայած նախապես եղել է պայմանավորվածություն, որ հանդիպումը տևելու է կես ժամ, սակայն ծավալվել է շատ հետաքրքիր քննարկում ֆուտբոլային տարբեր հարցերի շուրջ: Մեր մարզիչները մի շարք հարցեր են ուղղել Տուխելին՝ մարզումային գործընթացի, ֆուտբոլիստների հետ տարվող աշխատանքների, տակտիկական նրբությունների վերաբերյալ: Մոտ մեկուկես ժամ տևած հանդիպման վերջում ՀՖՖ պատվիրակությունը Հայաստանի ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Թոմաս Տուխելին:

ՀՖՖ պաշտոնական կայք