կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-07 15:55
Հասարակություն

Հայտնի ֆուտբոլիստներ Ռուդ Գուլիտն ու Ջոն Բարնսը գնդակներ և մարզաշապիկներ ստորագրեցին հատուկ «Վիվառո»-ի և «ՎիվառոՆյուզ»-ի համար

Հայտնի ֆուտբոլիստներ Ռուդ Գուլիտն ու Ջոն Բարնսը գնդակներ և մարզաշապիկներ ստորագրեցին հատուկ «Վիվառո»-ի և «ՎիվառոՆյուզ»-ի համար

Լոնդոնում տեղի ունեցավ երկար սպասված H2O Data Seminar-ը, որը կազմակերպել էին հայկական արմատներով BetConstruct ընկերությունը և Բրիտանական SBC events-ը:

Բացման խոսքով հանդես եկավ BetConstruct ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը՝ իր խոսքում անդրադառնալով սպորտային տվյալների կարևորությանը և խաղային ինդուստրայի համար տվյալների բազայի՝ ջրի նման կենսական լինելուն:

Այնուհետև ելույթներ ունեցան ոլորտի առաջատար մասնագետները: Երեկոյին ներկա էին հատուկ հյուրեր, ֆուտբոլի կենդանի լեգենդներ Ռուդ Գուլիտն և Ջոն Բարնսը, ովքեր անմիջական զրույցում խոսեցին նաև թե՛ մեր օրերի, թե՛ իրենց ժամանակների ֆուտբոլի և առահասարակ սպորտի մասին:

Հիշեցնենք, որ Ռուդ Գուլիտը 1988թ. Հոլանդիայի հավաքականում դարձել է Եվրոպայի չեմպիոն, «Ոսկե գնդակի» դափնեկիր է և ՖԻՖԱ-100-ի անդամ: Հայտնի կիսապաշտպանը բազմաթիվ անգամ դարձել է Հոլանդիայի և Իտալիայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել է Չեմպիոնների գավաթը: Իսկ Ջոն Բարնսը հայտնի է, որպես «Լիվերպուլի»  կիսապաշտպան, ով բազմաթիվ անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:

Միջոցառման ընթացքում աշխարհահռչակ ֆուտբոլիստները հատուկ Վիվառո ընկերության հաճախորդների և ՎիվառոՆյուզի ընթերցողների համար իրենց մակագրություններն են թողել մարզաշապիկների և գնդակների վրա: Շուտով այդ մարզաշապիկները կժամանեն Հայաստան:

Հետևեք Վիվառոյի նորություններին, հայտնի ֆուտբոլիստների ստորագրություններով մարզաշապիկների և գնդակների տերը կարող եք դառնալ դուք: