Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում այսօր հանդիպում էր կազմակերպվել պատգամավորների և մարզպետների միջև։ ԱԺ Նիստին ներկա էր նաև ԱԺ տարածքային կառավարման և հարակից հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: Նիստի ընթացքում վերջինս մի քանի բառով ներկայացրեց իրենց քննարկման բովանդակությունը։
«Այս անգամ որոշել էինք ընդհանուր հանդիպել, որովհետև Ազգային ժողովի պատգամավորների և մարզպետների հարաբերությունների հետ կապված խնդիրներ կային։ Այդ խնդիրները պարզաբանեցինք, որպեսզի հարաբերությունները ավելի հարթ ընթանան, մշտապես կարողանանք կապի մեջ լինել»,- մանրամասնեց Կարապետյանը` միևնույն ժամանակ պարզաբանելով, որ խոսքը ոչ թե դժգոհության կամ մարզպետներից հաշվետվություն ստանալու մասին է, այլ երկխոսության տարբերակներ մշակելու։
Կարապետյանն ասաց նաև, որ, օրինակ, ներդրումների դեպքում ներդրողների հետ աշխատում են և՛ մարզպետները, և՛ պատգամավորները, ու անհրաժեշտություն կա կապելու միմյանց։
Դիտարկմանը, թե կարո՞ղ են հանդիպմանը հաջորդել մարզպետների հրաժարականներ, Կարապետյանը պատասխանեց՝ իհարկե, ոչ։