կարևոր
3316 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-13 19:37
Քաղաքական

Փամփուշտներ էլ կային մոտը՝ 15-20 հատ, «ատվյորտկա», բլոկնոտ․ ադրբեջանցուն հայտնաբերած բնակիչը նոր մանրամասներ է հայտնել

Փամփուշտներ էլ կային մոտը՝ 15-20 հատ, «ատվյորտկա», բլոկնոտ․ ադրբեջանցուն հայտնաբերած բնակիչը նոր մանրամասներ է հայտնել

Կապանի տարածաշրջանի Աճանան գյուղի մոտ՝ թռչնաֆաբրիկայի սկզբնամասում ադրբեջանցի զինծառայողի մոտ եղել են փամփուշտներ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին պատմել է նրան բռնելուն անմիջական մասնակցություն ունեցած սյունեցին։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ նա հայտնաբերվել է այսօր՝ բնակիչների կողմից։

Դեպքի մանրամասները պարզելու համար «Փաստինֆո»-ն կապ է հաստատել Հայաստան ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտին բռնած բնակիչներից մեկի հետ։

«Առավոտյան ժամը 6։30 էր, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսության» տնօրենը հրահանգեց անտառներում որոնողական աշխատանքներ սկսել։ Փնտրեցինք, բայց չհայտնաբերեցինք կասկածելի ոչ մեկին։ Ես էլ պիտի Կապան՝ հիվանդանոց գնայի։ ժամը 12-ի կողմերն էր՝ կնոջս հետ ճանապարհվեցի, մեկ էլ, անծանոթ մարդ նկատեցի։ Սկսեցի կասկածել, որ էն թուրքի լակոտը կարող է լինել։ Մեքենայի ընթացքը դանդաղեցրի, հետ գնացի, տեսա երկու մեքենա էլ է կանգնած։ Իրենց էլ էր կասկածելի թվացել էդ շան որդին։ Հարցրեցի՝ ո՞վ ես դու, թե՝ պարսիկ, ասացի՝ դու ոնց որ թուրք ես, խաբում ես։ Այ էդ ժամանակ ասաց՝ «Ազերբայջան»,-դեպքը մանրամասնեց «Կապանի անտառտնտեսության» աշխատակից Արա Սուքիասյանը։

Մեր զրուցակցի պատմելով՝ ադրբեջանցուն ոտքից գլուխ ինքն անձամբ չի ստուգել, որ տեսնի՝ ինչ կա մոտը, բայց առնվազն 15-20 փամփուշտ տեսել է, ինչպես նաև բլոկնոտ ու «ատվյորտկա»։ Մանրազննին զննություն իրականացնելու համար հայտնաբերված դիվերսանտը հանձնվել է համապատասխան մարմիններին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը նշել էր, որ նաև հեռախոս է հայտնաբերվել ադրբեջանցու մոտ և Քննչական կոմիտեն ուսումնասիրում է այդ հեռախոսի՝ ադրբեջանցու մոտ հայտնվելու հանգամանքները։

Նշենք, որ համացանցում տարածվել է նույն այդ ադրբեջանցու տեսանյութը, որում նա մասնավորապես, ասում է հետևյալը․ «Մենք թափեցինք հայի արյունը. Մենք գլխատեցինք հայերին. Իսկ հիմա մենք դեռ ողջ ենք, ոչ թե մեռած։ Եթե նույնիսկ մահանանք, թող մեզ գնահատեն։ Մենք հայրենիքի դավաճան չենք»։

Վարկած կա, որ ադրբեջանցին տեսագրությունն իրականացրել է Կապանում՝ ԶՄՊԿ-ի սպանված աշխատակցի հեռախոսով։

Աղբյուր` Փաստինֆո