|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն այսօր քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ տեսախցիկներն ավտոբուսներում հինգ օր է, ինչ տեղադրված են:
«Դրանք նոր չեն տեղադրվել: Եթե խնդիրներ կային, կարող էին ասել, որ` չենք ուզում, կամ տարբեր հարցադրումներ լինեին, բայց այդպիսիք չեն եղել», - նշեց քաղաքապետի տեղակալը։
Նա ընդգծեց` տեսահսկման համակարգը հնարավորություն է տալիս վերահսկելու և տեսնելու՝ վարորդը ծխում է, թե` ոչ, ինչպիսին է նրա պահվածքը։
«Այս պահի դրությամբ ընդամենը այդքան հնարավորություն է տալիս տեսախցիկը։ Մյուս փուլով նախատեսում ենք, որ համապատասխան հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի տեսախցիկ տեղադրվի նաև ուղևորներին տեսահսկելու համար»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։
Հիշեցնենք, որ առավոտից «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի 250-ից ավելի վարորդներ հրաժարվում են դուրս գալ երթուղի`ի նշան բողոքի: