կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-04 08:37
Հասարակություն

Շանթի ծնունդին ավելի շատ ոստիկաններ կային, քան ընդդիմադիրներ

Շանթի ծնունդին ավելի շատ ոստիկաններ կային, քան ընդդիմադիրներ

«Հրապարակը» գրում է. «Կիրակի օրը, առավոտ կանուխ, Օպերայի հարակից փողոցները լցված էին ոստիկանների շատ խիտ շարքերով։ «Խե՞ր ըլնի»՝ օրը ցերեկով, հարցրինք մի խումբ ոստիկանների։ «Հեչ, մեզ համար կանգնած ենք»։ Կիրակի օրով եկել եք էստեղ կանգնել եք, որ ի՞նչ անեք՝ չնահանջեցինք մենք։ «Շանթի ծնունդն է»։ Ինչպիսի հոգատարություն. ո՞վ կմտածեր, որ մեր ոստիկանությունը ոչ միայն աղոթում է ընդդիմության արևշատության համար, այլև նշում է Շանթի ծնունդը։ «Դե չէ, չենք նշում, տորթ են կտրելու մի քիչ հետո՝ դրա համար»։ Արժե՞ր տորթ կտրելու համար էսքան ոստիկան փողոց հանել։ «Հանողը մենք չենք»։

 

Երբ եկավ տորթ կտրելու ու շնորհավորանքի ժամը, պարզվեց, որ Շանթի ծնունդին ավելի շատ ոստիկաններ, քան ընդդիմադիրներ են մասնակցում, ոստիկանների թիվը հարակից փողոցներում 10 անգամ գերազանցում էր մասնակիցներին։ Բոլորով ասենք՝ շնորհավոր»: 


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։