|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի բնակիչներից մեկը լողափին «շատ տարօրինակ» ջրային արարած է նկատել, որի լուսանկարները հրապարակել է իր ֆեյսբուքյան օգտահաշվում. հայտնում է Fox News-ը` վկայակոչելով ավտրալական news.com.au կայքը:
Նշվում է, որ լուսանկարում պատկերված արարածն իրականում կատվային շնաձուկ է: Այս արարածները հիմնականում բնակվում են օվկիանոսների հատակին և սնվում մանր ձկներով: Այնուամենայնիվ, որոշ առանձնյակներ կարող են երկար ժամանակ բնակվել շատ ծանծաղ ջրերում:

Լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ թեև արարածն արտաքնապես վախ է ներշնչում, այնուամենայնիվ, այն մարդկանց համար վտանգ չի ներկայացնում:
«Սա բնությունն է` իր լավագույն դրսևորմամբ»,- մեկնաբանել է օգտատերերից մեկը, մինչդեռ մեկ այլ օգտատեր նշել է, որ այն, կարծես, ֆանտաստիկ նովելի արարած լինի: