կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-19 19:50
Հասարակություն

2016թ. լողաշրջանի ընթացքում Սևանա լճի հանրային լողափերից օգտվել է 160-180 հազար մարդ

2016թ.  լողաշրջանի ընթացքում Սևանա լճի հանրային լողափերից օգտվել է 160-180 հազար մարդ

Հանրային լողափերն ինչպես նախորդ երկու տարին, այս լողաշրջանում ևս աշխատել են մեծ ծանրաբեռնվածությամբ, հայտնում են բնապահպանության նախարարությունից:

Ըստ նախարարության՝ 2016թ. լողաշրջանի ընթացքում Սևանա լճի հանրային լողափերից օգտվել են մեծ թվով հանգստացողներ՝ 160-180 հազար մարդ:

«ՀՀ բնապահպանության նախարարության և «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի համատեղ ուժերով այս պահի դրությամբ գործում է11 հանրային լողափ՝ 32.46 հա մակերեսով, որից 3-ը ծառայությունների մատուցմամբ լողափեր են, իսկ 8-ը՝ կարճատև հանգստի համար նախատեսված առանց ծառայությունների  լողափեր: Հաշվի առնելով լողափերի ծանրաբեռնվածությունը, անհրաժեշտություն է առաջացել ավելացնել ծառայությունների մատուցմամբ ևս 1 հանրային լողափ»,-տեղեկացնում ենք նախարարության կայքէջից, որտեղ նաև նշվում է, որ այս նպատակը իրագործելու համար ՀՀ կառավարության կողմից «Սևան» ԱՊ-ի ռեկրացիոն գոտու՝ Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից առանձնացվել է 9 հա հողամաս:

Լողափի կառուցապատման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են: Առկա է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության փորձաքննության դրական եզրակացությունը:

«ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու /50 մլն. դրամ/ ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի N1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը:
Կառուցապատման ընթացքում նախատեսվում են նաև ֆինանսավորման այլ աղբյուրներ՝ «Սևան» ԱՊ,  Ծովագյուղ համայնք և այլն»,-նշվում է հայտարարությունում: