կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-17 10:16
Տարածաշրջան

Բոսֆորի նեղուցի լողափերում սպիտակ շնաձուկ է նկատվել

Թուրքիայում համացանցի օգտատերերից Ալփ Բարանոքը պնդել է, որ ձուկ որսալիս Բոսֆորի նեղուցում սպիտակ շնաձուկ է նկատել:

Ըստ Sabah-ի՝ համացանցում նրա կողմից տեղադրված և կարճ ժամանակում լայնորեն տարածված տեսանյութում երևում է Բոսֆորում լողացող շնաձուկը, որը լողափերում հանգստացողների շրջանում խուճապ է առաջացրել: