Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Հունիսի 5-ին, ժամը 17:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցի տներից մեկում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Հունիսի 5-ին, ժամը 13:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քոչինյան փողոցի թիվ 7/9 հասցեում գտնվող ձեռնարկության բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Հունիսի 5-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 16-րդ փողոցի տներից մեկի բակում բռնել են օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները լորտու տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: