|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ամերիկացի մի ձկնորս պատահաբար երկգլխանի շնաձուկ է որսացել Ֆլորիդա-կիս կղզիների մոտակայքում. տեղեկացնում է Интерфакс-ը` վկայակոչելով Journal of Fish Biology-ն:
«Դա շատ հազվադեպ մուտացիա է, որը տեղի է ունենում կենդանիների, նաեւ` մարդկանց մոտ»,- ասել է Միչիգանի համալսարանի աշխատակից Մայքլ Վագները:
Գիտնականի խոսքերով` դա պայմանավորված է սաղմի` երկու տարբեր օրգանիզմների բավարար չափով չբաժանվելու հետ: Ընդ որում` նման մուտացիայով ապրողներ համարյա չեն լինում: Մինչ այժմ երկգլխանի շնաձկան 6 դեպք է արձանագրվել: