կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-24 18:40
Առանց Կատեգորիա

Ինչ է թաքնված Մեհրիբան Ալիեւային` նախագահի թեկնածու առաջադրելու հետեւում

Ինչ է թաքնված Մեհրիբան Ալիեւային` նախագահի թեկնածու առաջադրելու հետեւում

Երկու օր է անցել այն հայտարարությունից հետո, որ «Ադրբեջանի ժողովրդավարական աշխարհ» կլուսակցությունը Ադրբեջանի նախագահի պաշտոնում առաջադրում է գործող նախագահի կնոջ` Մեհրիբան Ալիեւայի թեկնածությունը, սակայն երկրի իշխանություններ ոչ մի կերպ չեն արձագանքում այդ հայտարարությանը: Ո'չ նախագահի աշխատակազմը, որում կա «առաջին տիկնոջ» արձանագրային բաժին, ո'չ խորհրդարանը, որի անդամ է նա, ո'չ Հեյդար Ալիեւի հիմնադրամը, որի ղեկավարն է առաջին տիկինը, չեն մեկնաբանում տեղեկությունը: Չկա պաշտոնական արձագանք նաեւ «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության կողմից, որի նախագահի տեղակալ է վերջերս ընտրվել տիկին Ալիեւան. գրում է contact.az-ը:

 

Պաշտոնական որեւէ մեկնաբանության բացակայության ֆոնին որոշ վերլուծաբաններ ենթադրություններ են անում` դա ինքնագործունեությո՞ւն էր, թե՞ մտածված քայլ: «Արեւելք-Արեւմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արասթուն Օրուջլուն կարծում է, որ երկրորդը: Ըստ նրա` դա քաղտեխնոլոգիական քայլ է: Իսկ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն համարում է, որ դա հասարակական կարծիքի զոնդավորում է` 2018-ի նախագահական ընտրությունների թիրախով, թեեւ չի բացառում քաղտեխնոլոգիական քայլը:

 

Կա նաեւ կարծիք, որ Մեհրիբան Ալիեւի առաջադրումը նպատակ է հետապնդում ապակողմնորոշել ընդդիմությանը եւ միջազգային հանրությանը: Այդ թեմայով ակտիվ քննարկումները մամուլում կարող են կարծիքի ձեւավորել, որ Ալիեւան երկրի երկրորդ դեմքն է. այդ կարգավիճակը ներկայումս նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւինն է: