|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացավ ԱԱԾ մեկուսարան: Նա նախ ողջունեց իր աջակիցներին, ապա հայտարարեց, որ ոչ օրենք կա, ոչ էլ օրինականություն: Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, հայտարարեց, որ դատարանում չեն թողել որ պաշտպանական կողմը խոսի: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը որոշեց՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել, խափանման միջոց կիրառել կալանավորումը: Գործի վարութը կկասեցվի և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը կբեկանվի, գործը կուղարկվի նոր քննության։