|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի մասնակցությամբ միջադեպը «Վերնիսաժ»-ում այսօր ամենաքննարկվող թեմաներից է: Ինքը՝ պատգամավորը, այդ կապակցությամբ որեւէ բան ասել դեռ չի ցանկանում:
Այսօր, երբ Yerkir.am-ի թղթակիցը զանգահարել է պատգամավորին, նա ասել է, թե ինքը չէ, այլ վարորդը: Ուշագրավ է, որ պատգամավորը, այսինքն` «վարորդը» նշել է, թե Կարապետյանն ԱԺ-ում է: Ի դեպ, պատգամավորին լրագրողը զանգահարել է հենց ԱԺ-ից, ուր նա այսօր չի ներկայացել:
Զավեշտալի է նաեւ, որ պատգամավորը ներկայանում է որպես իր վարորդ (նշենք, որ սա ընդունված պրակտիկա է պաշտոնյաների շրջանում), քանի որ գոնե մեկ անգամ Կարո Կարապետյանի հետ շփված մարդը երբեք չի շփոթի նրա ձայնը: