կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-12 17:37
Հասարակություն

56-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկողը ներկայացավ ոստիկանություն

56-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկողը ներկայացավ ոստիկանություն
Մայիսի 11-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Ստեփանավանի Աշոտ Երկաթի փողոցի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ «ՎԱԶ-21051» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 23.30-ին, վարորդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: