կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-24 17:21
Քաղաքական

Պատգամավորը փորձ կատարեց ստվեր նետել իմ համբավի վրա. Յոլյան

Պատգամավորը փորձ կատարեց ստվեր նետել իմ համբավի վրա. Յոլյան

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը խորհրդարանում իր եզրափակիչ ելույթում արձագանքեց ավելի վաղ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի ելույթին ու իրեն ուղղված խոսքերին: Նա նշեց, որ, կոռեկտությունից ելնելով ու ԱԺ ամբիոնի նկատմամբ իր ունեցած հարգանքը հաշվի առնելով, մանրամասն չի անդրադառնա պատգամավորի խոսքին:

«Ելույթը պարունակում էր խեղաթյուրված փաստեր, որոնց միջոցով փորձ կատարեց ստվեր նետել Հաշվեքննիչ պալատի և իմ համբավի վրա: Թե պատճառը ո՞րն է, ո՞ւմ պատվերով, այս պահին դժվար է ասել, այդուհանդերձ, նշեմ, որ այդ ելույթը պարունակում է ստեր»,- ասաց Յոլյանը:

Նա անդրադարձավ նաև այն փաստերին, որոնք սուտ են և չեն համապատասխանում իրականությանը, միևնույն ժամանակ խոստացավ այդ փաստերի հետ կապված տեղեկատվություն տարածել, քանի որ ելույթը զրպարտության տարրեր էր պարունակում, և ինքը ստիպված էր արձագանքել: