կարևոր
3208 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-16 16:05
Քաղաքական

Հայկական գրանցում ունեցող օդանավերն արգելվել են՝ անվտանգության առումով վատ համբավի պատճառով․ Արթուր Խաչատրյան

Ուզում եմ հասկանալ Հայաստանում գրացնված ընկերությունների արգելքի առեղծվածը, այլ ոչ թե Բերմունդյան եռանկայն առեղծվածը, կամ բազում այլ առեղծվածներ։ Այս մասին Ազգային Ժողովում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հիմա «Աերոֆլոտ»-ը ինչո՞ւ է գնացել գրանցվել Բերմունդյան եռանկյունու հենց մեջտեղում կամ գագաթներից մեկի վրա, անկեղծ ասած չգիտեմ, ենթադրում եմ, որ հարկային արտոնությունների խնդիր կա։ Հայկական գրանցում ունեցող օդանավակայանները արգելվել են անվտանգության պատճառով, վատ համբավի։ Թե չէ Աերոֆլոտը գրանցված է Բերմունդյան եռանկյունում, էլ ո՞ր ընկերությունը, ո՞ր կղզում է գրանցված, ի՞նչ սխեմաներով է գրանցված, որպեսզի խուսափի իր հարկերից, լավագույն հարկային պայմաններ ստեղծվի, ինձ ինչ, Հայաստանի Հանրապետությանը ինչ։ Այնպես որ ձեր եզրափակիչ ելույթում կոնկրետ ասեք՝ ի՞նչն է եղել պատճառը և կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենան ՀՀ քաղաքացիները»,- ասաց նա։

Պատգամավորը հիշեցրեց, որ «Ryanair»-ի մուտքն էր շուքով նշվել, ոչ թե «Wizzair»-ինւ, ոչ թե «Fly One»-ի կամ «Fly Arna»-ի կամ չգիտեմ ում․ «Խոսքը գնում է կոնկրետ «Ryanair»-ի մասին։ Կոնկրետ «Ryanair»-ը շուքով իր մուտքը նշեց, թռիչք կատարեց, հետո ասվեց դադարեցնում է իր թռիչքները դեպի Հայաստանի քովիդի պատճառով։ Տրամաբանական է ոչ ոք ձեզ դրանում չմեղադրեց, հիմա էլ մեղադրանք չեմ հնչեցնում, ասում եմ կոնկրետ «Ryanair»-ը միտք ո՞ւնի Հայաստան թռիչքներ կատարելու, թե էդ մի քանի գեղեցիկ թռիչքն էր, գեղեցիկ մարկետինգային կոմպանյան էր»,- ասաց նա։