Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի Դաշնության Ալթայ երկրամասի հայերի միության հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ռուսաստանաբնակ գործարար Ռուբիկ Ղազարյանի անվան շուրջ տեղի ունեցող զարգացումները:
«ՀՀ անկախություն հռչակման պահից Ռուսաստանի Դաշնություն Ալթայ երկրամասի հայությունն իր փոքր, բայց նշանակալից ներդրումն է ունեցել ՀՀ զարգացման մեջ` ակտիվորեն մասնակցելով ինչպես մեր հայրենիքի տնտեսական զարգացմանը, այնպես էլ բարեգործական աշխատանքների կատարմանը։
Տարիներ շարունակ մեր համայնքի ներկայացուցիչների ջանքերով Ալթայի երկրամասում կայացել են բազմաթիվ միջոցառումներ` ուղղված հայկական մշակույթի պահպանմանը և տարածմանը։ Մենք ջանք ու եռանդ չենք խնայել ՌԴ Ալթայի երկրամասում բնակվող մեր հայրենակիցների միջոցներով Հայաստանում ներդրումներ ապահովելու համար: Նման պայմաններում վիրավորական և անընդունելի է մեր համայնքի անդամներից մեկի՝ Ռուբիկ Ղազարյանի նկատմամբ Հայաստանում դրսևորած վերաբերմունքը, մասնավորապես՝ վերջինիս կողմից կատարված ներդրումների «իր սեփականությունը հանդիսանալու հանգամանքը» կասկածի տակ առնելը։ Առավել ևս վիրավորական է Ռուբիկ Ղազարյանին Հանրային հեռուստաընկերության եթերով անուղղակի կերպով հանցագործության կատարման մեջ մեղադրելը: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ իրավապահ մարմիններն անգամ փորձ չեն ձեռնարկել կապվելու Ռուբիկ Ղազարյանի հետ՝ վերոնշյալ հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։
Տեղի է ունեցել ճիշտ հակառակը. մեր համայնքի ներկայացուցիը, զանգվածային լրատվության միջոցներից տեղեկանալով ստեղծված անհեթեթ իրավիճակի վերաբերյալ, իր նախաձեռնությամբ ժամանել է Հայաստան և դիմել է քննչական մարմիններին՝ իրեն հարցաքննելու և իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու խնդրանքով։ Ելնելով վերը նշվածից և աջակիցը լինելով ՀՀ տնտեսական զարգացման իրական ամրապնդմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանը` հորդորում ենք Հատուկ քննչական ծառայությանը և զանգվածային լրատվության միջոցներին դադարեցնել մեր հայրենակից Ռուբիկ Ղազարյանի անվան ու բարի համբավի անհիմն շահարկումները»,-ասված է հայտարարությունում:
Նշենք, որ անցյալ տարվա վերջին ՀՀ դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ Ռուբիկ Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը վերագրելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ինչն էլ ՍԴ նախագահի դեմ քրեական գործ հարուցելու և մեղադրանք առաջադրելու հիմք էին դարձրել: Ալթայ երկրամասում բնակվող Ղազարյանը վերջերս ժամանել էր Հայաստան և այցելել նախաքննական մարմին՝ պահանջելով մանրամասներ ներկայացնել՝ ինչ հիմքով է ՀՀ դատախազությունը առանց իր հետ որևէ քննչական գործողություն կատարել իրեն պատականող գույքը վերագրել մեկ այլ անձի: