Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց պետք է հասկանանք նաև, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե «Տարածքներ` խաղաղության դիմաց» ձևաչափը չի լինելու, ինքն այն վերաձևակերպել է՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց», վարչապետը շեշտեց. «Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է: Եթե նա այլ հայտարարություն աներ, ապա նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից: Դավիթ Տոնոյանն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում: Եթե պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, նա պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում խաղաղ կարգավորման գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը»:
Դիտարկմանը՝ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը համաձայնեցվա՞ծ էր, Փաշինյանը պատասխանեց, որ պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո: