Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքում այսօր՝ մարտի 12-ին, հրապարակվել է Պետդեպի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով բյուրոյի «2019 թվականին երկրներում մարդու իրավունքների վերաբերյալ» զեկույցը. հայտնում է Yerkir.am-ը:
Զեկույցում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում երկրի պետական կառուցվածքին, վերջին խորհրդարանական ընտրություններին, պաշտպանության նախարարությանն ու առահասարակ իրավունքի թեմատիկային:
Հրապարակված զեկույցը բաղկացած է 5 գլխից, որտեղ անդրադարձ է կատարվում թե՜ կոռուպցիային ու կառավարության որ թափանցիկ գործելաոճին, թե՜ քաղաքական գործընթացքներին մասնակցելու ազատությանը, խտրականությանը, մարդկանց թրաֆիքինգին և այլն:
Մարդու իրավունքներին վերաբերող ենթագլխում, մասնավորապես, նշվում է՝ Հայաստանում մարդու իրավունքների առանցքային խնդիրներն են խոշտանգումները, կամայական ձերբակալությունները, բանտերում առողջության համար վտանգավոր պայմանները, ԼԳԲՏ+ համայնքի անձանց նկատմամբ ոտնձգությունները, ինչպես նաև երեխաների աշխատանքային շահագործումը: Միևնույն ժամանակ շեշտվում է, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկել տվյալ հանցագործություններին հակազդելու ու կանխելու ուղղությամբ:
Հրապարակման մեջ տեղ է հատկացված նաև ՀՀ բանակին, հետևաբար նաև Պաշտպանության նախարարությանը: Ըստ հեղինակների՝ նախարարությունը ոչ ամբողջական տեղեկատվություն է տրամադրել բանակում զոհված զինծառայողների մասին:Որպես հիմնավորում զեկուցում ներկայացված է հունվարի 1-ին Սյունիքի մարզում ենթադրաբար ինքնասպանություն գործած պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան դեպքը: Հեղինակները նշում են՝ փետրվարի 12-ին պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ զինծառայողի մահը կապված չի եղել նրա ծառայության հետ, հետևաբար այդ մասին չի տեղեկացվել:
Զեկույցում նաև առանձին բաժնով անդրադարձ է կատարվում նաև ՀՀ դատական իշխանության ազատությանը: Հստակեցվում է՝ երկրում միշտ չէ, որ դատական համակարգը կիրառում է ազնիվ և հանրային դատավարության սահմանադրական իրավունքի իրացումը: Որպես օրինակ՝ զեկույցում նկարագրվում է 2018-ի թվականի իշխանափոխությունն ու դրան հաջորդած գործողությունները: Մասնավորապես, ներկայացվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքն ու դատավար Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած երիտասարդի դեպքն, ինչպես նաև ՀՀ վարչապետի՝ դատարաններն արգելափակելու մասին հայտարարությանը:
Քրեակատարողական հիմնարկներում, ըստ զեկույցի, մեծագույն խնդիրը մարդկանց մահվան դեպքերն են։ Կան խնդիրներ նաև պահման պայմանների, սանիտարական իրավիճակի հարցերի հետ կապված: Զեկույցը նշում է, որ իշխանությունը քայլեր է ձեռնարկել մասնավորապես բանտերը բեռնաթափելու համար, և դա հիմնարկների մակարդակով խնդիրը լուծել է։ Այլ հարց է, որ ըստ զեկույցի, որոշ դեպքերում կան խցերի ծանրաբեռնվածություններ։
Զեկույցի համաձայն՝ քայլեր են իրականացվել նաև կալանավորների ու ազատազրկվածների պահման պայմանները բարելավելու համար, մասնավորապես փոխվել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը, կատարվել են վերանորոգումներ և այլն։
Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ՝ այստեղ.
Թարգմանությունը՝ Yerkir.am-ի