կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-19 15:57
Մշակույթ

Բրազիլիացի ռեժիսորի ֆիլմում հնարավոր է՝ տեղ գտնի նաեւ Հայոց Ցեղասպանությունը

Բրազիլիացի ռեժիսորի ֆիլմում հնարավոր է՝ տեղ գտնի նաեւ Հայոց Ցեղասպանությունը

Բրազիլիացի ռեժիսոր Ֆիլիպի Բարբոսան «Ոսկե Ծիրանին» ներկայացրել էր իր «Մեծ տունը» ֆիլմը, որը ներկայացնում է մեծ ընտանիքի, մեծ երկրի` Բրազիլիայի իրավիճակը և այնտեղի խնդիրները:

 

Ֆիլմում ներկայացված են հասարակության երկու շերտեր` հարուստներ և աղքատներ: Բարբոսայի հավաստմամբ, ֆիլմում գործողություններն իր կյանքից են: Երբ նա Նյու Յորքում մագիստրոս էր, հայրը սնանկացման եզրին էր եւ Ֆիլիպիին հետաքրքիր էր, թե ինչ կլիներ, եթե այդ ժամանակ ընտանիքի կողքին լիներ:

 

«Մեզ մոտ ռեժիսորները վերնախավից են սերում: Ես ամեն ինչ ունեմ, ոչնչի կարիք չունեմ և ինձ համար հետաքրքիր է իմ կողքին ապրող աղքատ խավը»,-լրագրողների հետ զրույցում ասաց բրազիլիացի ռեժիսորը:

 

Ֆիլիպի Բարբոսան չնայած քիչ գիտի Հայաստանի և հայերի մասին, բայց պարզվում է՝ հրաշալի գիտի Հայոց Ցեղասպանության մասին:

 

«Ցեղասպանության մասին վաղուց եմ իմացել: Այս իմաստով մեր ժողովուրդներն իրար նման են. ցեղասպանության գործոնը մեր երկրում ևս առկա է»,-ասաց նա:

 

Բարբոսան հայտարարեց նաեւ, որ պատրաստվում է ֆիլմ նկարահանել ցեղասպանություն տեսած երկրների մասին: «Հնարավոր է սցենարը փոփոխվի և ֆիլմի հերոսը թանգարանում այլ ցեղասպանությունների կողքին հայկական ցեղասպանությանը ևս ծանոթանա և այդ մասին նույնպես ներկայացնենք»,-ասաց նա: