Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Նորվեգական Նոբելյան կոմիտեն հայտարարել է, որ հնարավոր է՝ խաղաղաության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը տեղի չունենա, քանի որ Չինաստանը ճնշել է երկրներին՝ չմասնակցելու արարողությանը, իսկ պարոն Լիուին և նրա ընտանիքին արգելել է մրցանակն ընդունելու համար Նորվեգիա այցելել (մրցանակը ոսկե մեդալ է և 1.4 միլիոն ԱՄՆ դոլար):
Նոբելյան ինստիտուտի տնօրեն Գեիր Լունդեստադն ասել է, որ 36 դեսպաններ ընդունել են նրանց առաջարկը, 16-ը չեն պատասխանել, իսկ 6-ը մերժել են առաջարկը՝ Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Կուբան, Մարոկկոն և Իրաքը:
Օսլոյում չինական դեսպանատունը նամակ է ուղարկել քաղաքում գտնվող այլ երկրների դեսպանատներին՝ պահանջելով նրանցից չմասնակցել արարողությանը: « Չեմ կարող որևէ օրինակ բերել, երբ երկիրը այսքան ակտիվորեն և անմիջականորեն փորձել է դեսպաններին հեռու պահել Նոբելյան արարողությունից»,- ասել է Գ. Լունդեստադը:
Պարոն Լիուն առաջին մարդն է Չինաստանից, ով արժանացել է Նոբելյան Խաղաղության մրցանակին՝ Չինաստանում մարդու իրավունքների համար տարած իր երկար և ոչ բռնի պայքարի համար: