կարևոր
2101 դիտում, 3 շաբաթ առաջ - 2025-05-26 13:33
Աշխարհ

Թրամփի հավանական փոխարինողների շարքում է նաև նրա ավագ որդին

Թրամփի հավանական փոխարինողների շարքում է նաև նրա ավագ որդին

Ամերիկյան ազդեցիկ The Hill հրատարակությունը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փոխարինողի դերի համար յոթ հնարավոր հավակնորդների ցուցակը 2028 թ. ընտրություններում հանրապետականների կողմից առաջադրվելու համար՝ այդ ցուցակում ընդգրկելով նրա ավագ որդուն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, անցյալ շաբաթ ակնարկել էր, որ չի բացառում հնարավոր մասնակցությունն ընտրություններին Սպիտակ տնից իր հոր հեռանալուց հետո», - ասվում է հրապարակման մեջ։

Նախագահ Թրամփն ավելի վաղ ակնարկել էր փոխնախագահ Ջե Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի թեկնածությունները։ 

«Կարծում եմ, որ (Վենսը) ֆանտաստիկ, փայլուն տղա է, - ասել էր ԱՄՆ նախագահը NBC-ին տված հարցազրույցում։ - Մարկոն հրաշալի է։ Նրանցից շատերն են հրաշալի: Ես նաև հսկայական միասնություն եմ տեսնում։ Բայց, անշուշտ, կարելի է ասել, որ երբ ինչ-որ մեկը փոխնախագահն է, եթե այդ մարդն աչքի է ընկնում, կարծում եմ՝ այդ մարդն առավելություն կունենար»։

Մյուս թեկնածուների թվում են ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոյեմը և Ֆլորիդայի, Վիրջինիայի ու Ջորջիայի նահանգապետները։