| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Աշոտ Մանուկյանը հուլիսի 7-ին հանդիպել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիանների նախարար Մոհամմադ Ֆարհադիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Քննարկվել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում գիտության, կրթության ոլորտում համագործակցության, այդ թվում՝ էներգետիկայի բնագավառում մասնագետների պատրաստման և փորձի փոխանակման հետ կապված հարցեր։
Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը Իրանի ժողովրդին շնորհավորել է նախագահական ընտրությունների կապակացությամբ և հույս հայտնել, որ պարոն Հասան Ռոհանիի պաշտոնավարման երկրորդ շրջանում ևս հայ-իրանական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ։ Շնորհակալություն հայտնելով նախարարին՝ Մոհամմադ Ֆարհադիին անդրադարձել է գիտության, կրթության, տեխնոլոգիաների ոլորտներում հայ-իրանական համագործակցության հեռանկարներին։
Կարևորելով միջկառավարական հանձնաժողովի դերը այդ գործում՝ նշվել է, որ առկա են լուրջ հնարավորություններ, այդ թվում՝ տարածաշրջանային գործակցության շրջանակում։ Մոհամմադ Ֆարհադիին հայտնել է, որ Իրանը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի հետ ինչպես գիտության և կրթության, այնպես էլ նորագույն տեխնոլոգիաների և գիտահետազոտական նախագծերի իրականացման բնագավառում. «Մենք հաստատակամ ենք զարգացնելու գործընկերությունը Հայաստանի հետ»,-ասել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիանների նախարարը։
Անդրադառնալով գիտության և կրթության բնագավառում հայ-իրանական համագործակցության առաջիկա ծրագրերին՝ Աշոտ Մանուկյանն առանձնացրել է էներգետիկ ոլորտում մասնագիտական փորձի փոխանակման կարևորությունը. «Էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցությունը հասել է այնպիսի մակարդակի, որ մենք ունենք մասնագիտական փորձի փոխանակման անհրաժեշտություն»,-նշել է նախարարը։