Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ալրաղացի Լյովի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Այն «անբախտների» շարքում, ովքեր չեն մտնի հաջորդ Ազգային ժողով, լինելու է նաեւ թիվ 5 ընտրատարածքից ընտրված ՀՀԿ-ական Լեւոն Սարգսյանը:
Իսկ վերեւներն արդեն որոշել են, թե ով է նրան փոխարինելու: Խոսքը ՀՀԿ-ական Ռուսլան Բաղդասարյանի մասին է: Նա ներկայումս Երեւանի ավագանու անդամ է, աշխատում է կադաստրի համակարգում: Եղել է Դավիթաշեն համայնքի ղեկավարի տեղակալ, խորհրդական, իսկ 2007-ի նհասցրել է մասնակցել Դավիթաշենում տեղի ունեցած մի հրաձգության, որի ժամանակ վիրավորվել է:
Բայց 31-ամյա քաղաքական գործչին օգնելու է պատգամավոր դառնալ ոչ թե նրա գործունեությունը, այլ ծագումնաբանությունը. Ռուսլան Բաղդասարյանը ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի քրոջ տղան է: Բացի դրանից` Դավիթաշենի գործող թաղապետ, ՀՀԿ-ական Արթուր Գեւորգյանի հորաքրոջ տղան է: Դա դեռ քիչ է` նաեւ նույն համայնքի նախկին ղեկավար Սուրեն Ղուկասյանի բարեկամն է:
Այնպես որ, սույն երիտասարդին պատգամավոր դարձնելով` իշխանությունները մի քանի հարց միանգամից կլուծեն. Ալրաղացի Լյովն ԱԺ-ում չի լինի, ԲՀԿ-ական Ծաղիկ Ռուբոն իրեն վատ չի զգա, դե էլ չենք խոսում ՀՀԿ-ի մասին: