կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-21 11:18
Տարածաշրջան

Ցուցարարներին ուղղորդում էին անգլախոս անձինք. Գավրիլով

Ցուցարարներին ուղղորդում էին անգլախոս անձինք. Գավրիլով

Վրաստանի խորհրդարանում անցկացվող`Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի  ընդդիմադիր պատգամավորներին դուր չի եկել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում էր նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում: Ավելի ուշ ակտիվիստները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և այրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը: Այնուհետև իրավիճակն ավելի է լարվել:

Գիշերը Թբիլիսիի խորհրդարանի մոտ հարյուրավոր ցուցարարներին ցրելու համար Վրաստանի ՆԳՆ-ն կիրառել է ջրցաններ, ռետինե փամփուշտներ, զրահամեքենա, հրշեջ մեքենա և լուսաձայնային նռնակներ: Նրանք պահանջում էին ՆԳՆ ղեկավարի և խորհրդարանի նախագահի հրաժարականը:

 Գավրիլովը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ այդ ակցիան նախապես մտածված է եղել` ՌԴ-ի հետ հարաբերություններն ավելի բարդացնելու համար:

Նրա խոսքով` ակցիան ուղղորդվել է, այդ թվում` անգլախոս անձանց կողմից:

Նա նաև նկատում է, որ ցուցարարների պաստառները նախօրոք են պատրաստված եղել, իսկ վեհաժողովի նիստը միայն առիթ է դարձել: