| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերին և դրանց հաջորդած իրադարձություններին:
«Ես հենց սկզբից եմ ասել, որ ցուցարարների մեջ պառակտում կա: Կա շինծու բան, բայց կան նաև ազատ մղումներ, անկեղծ պոռթկումներ: Մեր իշխանություններն ուզում էին Ռուսաստանից փող պոկել: Մերոնք ռուսներին ինչ-որ բան էին ուզում ցույց տալ: Բա էդ ե՞րբ էին մեր ցուցարարներին Ռուսաստանի Առաջին ալիքով ցույց տվել»,- ասաց Կարապետյանը:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ ոստիկանները չեն բացում Բաղրամյան պողոտան և հեռացնում այնտեղ տեղադրված աղբամանները, նա պատասխանեց, որ դա ձեռնտու է իշխանություններին, քանի որ լարվածությունը պահպանվում է:
«Հիմա իշխանությունն ասում ա` ուժային կառույցների նկատմամբ քրեական գործ է հարուցում, ուզում են հերոս դառնալ, հա՞: Ես չեմ տեսել տենց բան, որ իշխանությունը վերջում հերոսանա: Ինձ դուր չի գալիս այս ամենը»,- նշեց մեր զրուցակիցը` հավելելով` Բաղրամյան պողոտայի մինչև այժմ փակ մնալը հաշվարկված սցենար է, և իշխանությունները սպասում են, որ հասարակությունը սեփական կամքով լքի Բաղրամյան պողոտան: