Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վրաստանի խորհրդարանը 2 տարի շարունակ մեզ առաջարկում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը Վրաստանում անցկացնել և վերջապես մենք գնացինք Վրաստան: Այդ մասին Коммерсантъ-ին տված հարցազրույցում հայտարարել է վեհաժողովի նախագահ, ՌԴ-ի կոմունիստական կուսակցության պատգամավոր Սերգեյ Գավրիլովը:
Նրա խոսքով՝ վրացական կողմից երաշխիք են ստացել վեհաժողովի բոլոր անդամների անվտանգության համար:
«Վեհաժողովի բացման ժամանակ մենք շնորհակալություն հայտնեցինք Վրաստանի հյուրասիրության և միջոցառման լավ կազմակերպման համար: Հունիսի 20-ին մեզ հրավիրեցին խորհրդարանի շենք: Վրացական կողմն առաջարկեց զբաղեցնել խորհրդարանի խոսնակի տեղը: Ընդունող կողմը, որտեղ հրավիրում է, այնտեղ էլ զբաղեցնում եմ տեղը», — պատմել է Գավրիլովը:
Արդեն տեղեկացրել ենք, որ Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի ընդդիմադիր պատգամավորներին դուր չի եկել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում էր նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում: Ավելի ուշ ակտիվիստները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և այրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը: Այնուհետև իրավիճակն ավելի է լարվել:
Գիշերը Թբիլիսիի խորհրդարանի մոտ հարյուրավոր ցուցարարներին ցրելու համար Վրաստանի ՆԳՆ-ն կիրառել է ջրցաններ, ռետինե փամփուշտներ, զրահամեքենա, հրշեջ մեքենա և լուսաձայնային նռնակներ: Նրանք պահանջում էին ՆԳՆ ղեկավարի և խորհրդարանի նախագահի հրաժարականը: