|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Պոտենցիալ ահաբեկիչները, որոնք ինտերնետում խորհուրդներ են փնտրում, թե ինչպես տնային պայմաններում ռումբ պատրաստել, բրիտանական արտաքին հետախուզության` MI6-ի աշխատակիցների շնորհիվ դրա փոխարեն գտնում են հիանալի կեքս թխելու բաղադրատոմսեր. գրում է Telegraph-ը:
MI6-ը կիբեր-գործողություն է սկսել ջիհադականների Inspire ինտերնետային ամսագրի դեմ եւ փորձում է կասեցնել «Ալ Քաիդա»-ի` միայնակ գործող ահաբեկիչներով իր շարքերը համալրելու փորձերը:
Inspire-ում խորհուրդներ են տեղադրված, թե ինչպես ռումբ պատրաստել, օրինակ, խողովակի կտորներից, շաքարից, լուցկու գլխիկներից, փոքրիկ լամպերից: Ովքեր փորձում են անգլերենով ներբեռնել «Ռումբ սարքիր մայրիկիդ խոհանոցում» բաժինը, անմիջապես «ուղղվում են» «Ամերիկայի լավագույն կեքսերը» կայքը: