|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Հայկական մրգերը, բանջարեղենը և կոնյակը կարող են ռուսական շուկայում զբաղեցնել այն տեղը, որը նախկինում Մոլդովային է պատկանել: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան. գրում է Взгляд-ը:
Այդ կերպ է նա մեկնաբանել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը։
«Եթե մենք դիտարկենք մրգեր և բանջարեղեն ապրանքատեսակները, ապա շատ ցուցանիշներով Հայաստանն ու Մոլդովան նման են: Իհարկե, այժմ նշանակալի շահեկան վիճակում են հայտնվում հայկական արտադրողները, քանի որ նրանք սկսում են ապրանք արտահանել առանց նույն որակավորման լրացուցիչ վերահսկողության և կարող են որոշ չափով գրավել Մոլդովայի տեղը»,- ասել է նա։
Նախարարն ընդգծել է, որ տվյալ պարագայում չկա որևէ քաղաքականություն, և բիզնեսն ինքն է որոշում` ինչն է ավելի ձեռնտու։