|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.06 |
| EUR | ⚊ | € 438.86 |
| RUB | ⚊ | ₽ 4.8219 |
| GBP | ⚊ | £ 503.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱԺ շենքի առջև վաղ առավոտից մեկնարկել է ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության նստացույցը:
«Այս պահին դեռ ընթանում է մեր նստացույցը: Այսօր մեր երիտասարդները գիշերելու են ԱԺ-ի շենքի դիմաց: Նստացույցը շարունակվելու է Ազգային ժողովում հարցի շուրջ քննարկման ողջ ընթացքում: Նախաձեռնության անդամները պատրաստ են նստել ԱԺ դարպասների մոտ մինչեւ կողմ արտահայտվող պատգամավորներն անդրադառնան, որ Հարկային օրենսգրքի այս փոփոխությունների փաթեթի հետեւանքով աղքատի եւ հարուստի միջեւ գտնվող անդունդն էլ ավելի է խորանալու` աղքատին դարձնելով ավելի աղքատ իսկ հարուստին` ավելի հարուստ։ Այդ իսկ պատճառով նախաձեռնությունը պահանջում է դեմ քվեարկել այս փաթեթին։»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ահազանգ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արշակ Մեսրոպյանը:

Երիտասարդները կոչ են անում եկամտահարկի համահարթեցմամբ մտահոգվող բոլոր անհատներին և կազմակերպություններին` միանալ իրենց:
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծի երկրորդ ընթերցումը։



