|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամների նստացույցը շարունակվում է։ Ազգային ժողովի դարպասների դիմաց մաքուր է, երիտասարդներն առավոտ շուտ հանձն են առել մաքրել իրենց շուրջն ու շարունակել բողոքը։
Yerkir.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամներն ասացին, որ գիշերը հանգիստ է եղել, մինչև ուշ երեկո երգել են, հաճելի ժամանակ անցկացրել։ Առավոտյան շարունակում են նույն ոգով` առանց նահանջի։ Ուշի ուշով հետևելու են Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի` երկրորդ ընթերցմամբ քննարկումներին, այնուհետև՝ քվեարկությանը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ շենքի առջև մեկնարկել է ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության նստացույցը: ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամները դեմ են Հարկային օրենսգրքով նախատեսվող` եկամտային հարկի համահարթ սկզբունքին։ Երիտասարդները կոչ են անում եկամտահարկի համահարթեցմամբ մտահոգվող բոլոր անհատներին և կազմակերպություններին` միանալ իրենց: Սա երիտասարդների կողմից իրականացվող բողոքի հերթական ակցիան է։
Նախքան այս «Ահազանգ»-ականները հավեր էին բաց թողել ԱԺ բակում, այնուհետև՝ դրամապանակներ նետել կառավարության շենքի դիմաց, երկու շաբաթ առաջ էլ առօրյա հագուստ էին թողել ԱԺ դարպասների դիմաց։