կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-19 13:53
Հասարակություն

ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամները հույս ունեն, որ պատգամավորները խելամիտ կգտնվեն

 ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամները հույս ունեն, որ պատգամավորները խելամիտ կգտնվեն

դեն հայտնել ենք, որ ԱԺ շենքի առջև մեկնարկել է ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության նստացույցը։ Նախաձեռնող խմբի անդամներից Քրիստինե Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ պահանջը միակն է՝  քվեարկության ժամանակ դեմ քվեարկել Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին`  հասկանալով  դրա հետևանքները, նաև այն, որ դա հարվածում է մեծամասնությանը։

«Նստացույցը շարունակելու ենք մինչև քվեարկությունը: Բոլոր փաստարկները, տեսակետները ներկայացվել են բոլոր հնարավոր եղանակներով, մնում է, որ պատգամավորները, որ կողմ են քվեարկելու այս նախագծին, հասկանան այս ամենի հետևանքները։ Նրանք ներկայացնում են ամբողջ ժողովրդին, այլ ոչ թե միայն մեկ շերտի։ Ինչ-որ մեկին չենք սպասում, հասկացանք, որ այդ փորձը ձախողվեց։ Եթե պատգամավորներից որևէ մեկը կմիանա, նույնը նրանց կասենք։ Մեր բոլոր գործողությունները կախված են մյուս կողմի գործողություններից»,- ասաց նա՝ նշելով, որ, հույս ունեն՝ պատգամավորները խելամիտ կգտնվեն։

Վարդանյանը նաև կոչ  ուղղեց այս խնդրով մտահոգովողներին, կազմակերպություններին, որ հիմա իսկական տեղն ու ժամանակն է պայքարելու ու թույլ չտալու, որ ՀՀ-ն գնա սխալ ճանապարհով։ «Կոչ ենք անում գալ այստեղ ու այնպես անել, որ օրենքի նախագիծը օրենքի ուժ չստանա»,- նշեց նա։