|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Այսօր` ժամը 20.00-ին, ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամները Բաղրամյան պողոտայում կամփոփեն խորհրդարանի առջև իրականացրած երկօրյա նստացույցը և կներկայացնեն իրենց առաջիկա անելիքները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ահազանգ» նախաձեռնության անդամները ՀՀ խորհրդարանի դիմաց երեկվանից նստացույց են իրականացրել` ընդդեմ Հարկային օրենսգրքում նախատեսվող` եկամտային համահարթ սկզբունքի:
Հիշեցնենք նաև, որ նախաձեռնության անդամները ավելի վաղ հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այն, նախաձեռնության անդամների կարծիքով, հուսադրող չի եղել: