Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր գումարման Եվրախորհրդարանում (ԵԽ), որն ընտրվել է մայիսի 23 – 26-ը, «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինք» (ՍԴԱԴ) խմբի առաջնորդ է դարձել եվրապատգամավոր Իրաչե Գարսիան: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, նշված է խորհրդարանական խմբակցության՝ հունիսի 19-ին տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Դա անակնկալ չէ, քանի որ Գարսիան մնացել էր այդ պաշտոնի միակ թեկնածուն այն բանից հետո, երբ հունիսի 17-ին գերմանացի եվրապատգամավոր Ուդո Բուլմանը հանեց իր թեկնածությունը:
Ընտրվելուց հետո իր ելույթում Գարսիան կոչ է արել փրկել ԵՄ-ն եւ կառուցել նոր «ժողովրդավարական Եվրոպա»՝ ֆեմինիստական, բազմամշակութային ու բազմակրոն:
Սոցիալիստների խմբակցությունը Եվրախորհրդարանում ավանդաբար զբաղեցնում է երկրորդ տեղը Եվրոպայի քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցությունից հետո: ԵԽ-ի վերջին ընտրություններում երկուսն էլ պահպանել են իրենց դիրքերը, բայց յուրաքանչյուրը կորցրել է տեղերի ավելի քան 20 տոկոսը: Այսպես` Եվրախորհրդարանի նոր կազմում սոցիալիստները ստացել են 153 տեղ 751-ից, մինչդեռ անցյալ գումարման ԵԽ-ում նրանք ունեին 190 մանդատ: