Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փետրվարի 13-ին Ստրասբուրգում անցկացվել է ԵՄ-Վրաստան ասոցացման հարցով հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի պատմության մեջ առաջին անգամ չի ընդունվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության մշակած օրինագիծը. ըստ yerkir.am-ի տեղեկացնում է fondsk.ru կայքը:
Տարաձայնությունների պատճառն այն է, որ հանձնաժողովի անդամների մի մասը պահանջել է օրինագծի տեքստում փոփոխություններ անել՝ «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավայի ձերբակալության, նաև վրացական ընդդիմության համար կարևոր՝ ընտրական համակարգի փոփոխության հետ կապված: Իշխող կուսակցության ներկայացուցիչները հրաժարվել են փոփոխություններն ընդգրկել փաստաթղթում՝ փաստարկելով, թե դրանք որևէ կապ չունեն Եվրամիության ասոցացման հետ:
Ընդդիմությունը քվեարկության տապալման մեջ միայն դրականն է տեսնում՝ համարելով, որ դա ևս մի նշան է, որ «Վրացական երազանքը» գնում է դեպի միջազգային մեկուսացում:
Իսկ Եվրախորհրդարանում համոզված են՝ չի կարելի Ստրասբուրգ տեղափոխել Վրաստանի քաղաքական պայքարի դաշտը: ԵՄ-Վրաստան խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալյուրանդը նիստից հետո լրագրողների հետ զրույցում առանձնահատուկ շեշտելո է որ Եվրախորհրդարանը վրացական իշխանության և ընդդիմության պայքարի տեղը չէ. այդտեղ լսում են երկու կողմին էլ ու կառուցողական ճանապարհ փնտրում: