Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևի կարծիքով` երկրում բողոքի ակցիաները կապված են աղքատության հետ, և իշխանությունները «լսեցին» բողոքողներին. հայտնում է РИА Новости-ն:
«Ինչ վերաբերում է ակցիայի մասնակիցներին, նրանք իսկապես փողոց են դուրս եկել` իրենց բողոքը հայտնելու: Ներկայումս վերլուծվում են նրանց պահանջները: Հիմնականում դրանք սոցիալական բնույթի են: Ես չեմ հերքում, որ այդ հարցերն առկա են: Հիմնականում դրանք կապված են աղքատության հետ: Նրանք պահանջում են կառավարությունից լուծել սոցիալ-տնտեսական խնդիրները: Իշխանությունը լսել է նրանց: Եվ մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է նա Euronews-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաներն անցկացվել են Ղազախստանի նախագահի ընտրության և դրան հաջորդող օրերին, ձերբակալվածների թիվը հասնում էր 1000-ի: Ընտրությունների արդյունքում հաղթել է Քասըմ Ժոմարտ Տոկաևը, որը փոխարինել է երկիրը 30 տարի ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևին: