Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում աղքատության մակարդակը 34.1 տոկոս է, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը` 3.6 տոկոս: Գյուղական համայնքներում աղքատության մակարդակը հասնում է 34.9 տոկոսի, սակայն քաղաքային բնակավայրերում նույնպես աղքատության գործակիցը մեծանում է:
Աղքատության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ այս մասին ասաց ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան` հղում անելով Ազգային վիճակագրության ծառայության` 2009 թվականի տվյալներին: Նա նշեց, որ ներկայումս աշխարհի առջեւ ծառացած ամենագլխավոր մարտահրավերներն են սովն ու աղքատությունը:
Հունիսին մեկնարկել է աղքատության դեմ պայքարի «Օքսֆամ» կազմակերպության «Աճեցնենք ավելին, կերակրենք մեր երկիրը» արշավը, որն անցկացվելու է աշխարհի 45 երկրներում եւ տեւելու է չորս տարի: Արշավի հիմնական նպատակը պարենամթերքի տեղական արտադրության, սպառման, բաշխման եւ կառավարման գործընթացների բարելավումը խթանելն է, աղետների ռիսկերը նվազեցնելը եւ կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունը գյուղատնտեսության վրա կանխելը:
Ինչպես նշեց «Օքսֆամի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, սպասվում է, որ 2030 թվականին մեկ միլիոն մարդ կդառնա աղքատ` կլիմայական պայմանների փոփոխության հետեւանքով:
Հոկտեմբերի 17-ը որպես աղքատության դեմ պայքարի օր նշվում է դեռեւս 1987 թվականից, երբ այդ օրը 100 հազար իրավապաշտպաններ դուրս էին եկել Փարիզի փողոցներ` ի պաշտպանություն սովի, բռնությունների եւ անտարբերության զոհերի:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 17-ը աղքատության դեմ պայքարի օր պաշտոնապես ճանաչել է 1992-ին: