|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը հուլիսի 19-ին ձերբակալել են Stena Impero նավթատար նավը, որը Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո ուղևորվում էր Սաուդյան Արաբիա. հայտնում է Лайф-ը:
Վերջին տվյալների համաձայն` անձնակազմի անդամների թվում կան ռուսաստանցիներ:
Fars-ը, իրանական աղբյուրին հղումով, հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ձերբակալված նավը աղտոտում էր միջազգային ջրերը և չէր արձագանքում նախազգուշացումներին:
Լցանավի ձեռբալմանն արդեն արձագանքել է Մեծ Բրիտանիայի ԱԳ Նախարար Ջերեմի Հանթը:
«Մենք հստակ հայտարարում ենք, որ իրավիճակն արագ չկարգավորվի, ապա այն լուրջ հետեւանքներ է ունենալու: Մենք ռազմական տարբերակի մասին չենք խոսում: Խոսքը դիվանագիտական ելքի մասին է, թեեւ հստակ նշում ենք, որ խնդիրը պետք է կարգավորվի»,- ասել է նա՝ հավելելով որ Թեհրանում այդ երկրի դեսպանը խնդրի կարգավորման համար կապի մեջ է Իրանի ԱԳ Նախարարության հետ, իսկ Լոնդոնն էլ հարցը քննարկում է իր միջազգային գործընկերների հետ: