Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կրեմլի վրա Ուկրաինայի հարձակման հետևում կանգնած է Միացյալ Նահանգները: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ե՛վ Կիևում, և՛ Վաշինգտոնում դա հերքելու նման փորձերը, իհարկե, միանգամայն ծիծաղելի են: Մենք լավ գիտենք, որ նման գործողությունների և նման ահաբեկչությունների մասին որոշումները կայացվում են ոչ թե Կիևում, այլ հատկապես Վաշինգտոնում: Եվ Կիևն արդեն անում է այն, ինչ նրան ասում են», - ասաց նա։
Ինչպես հավելել է Պեսկովը, Մոսկվայում գիտեն, որ «հաճախ նույնիսկ նպատակները որոշում է ոչ թե Կիևը, այլ դրանք որոշվում են Վաշինգտոնում»։ Դրանից հետո ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին ցույց է տալիս գրոհի օբյեկտը՝ Ուկրաինայի զինված ուժերից պահանջելով իրականացնել հարձակումը։
«Ամեն անգամ չէ, որ Կիևին է տրվում միջոցներ ընտրելու իրավունքը: Սա նույնպես հաճախ թելադրում են օվկիանոսից այն կողմից: Մենք դա լավ գիտենք և մեզ հաշիվ ենք տալիս դրանում: Վաշինգտոնը պետք է հստակ հասկանա, որ մենք դա գիտենք», - ընդգծել է նա։
Մայիսի 3-ին ՌԴ նախագահի աշխատակազմը հաղորդել էր, որ Ուկրաինան փորձել է երկու անօդաչու սարքերով հարված հասցնել Վլադիմիր Պուտինի կրեմլյան նստավայրին: Զինվորականներն ու հատուկ ծառայությունները կարողացել են ԱԹՍ-ները շարքից դուրս բերել պայքարի ռադիոտեղորոշման համակարգերի օգնությամբ:
Կիևը հերքել է ԱԹՍ-ներով հարձակմանն առնչություն ունենալու մասին մեղադրանքները: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի հարձակվում ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վլադիմիր Պուտինի վրա: