Փոխարժեքներ
13 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.65 |
EUR | ⚊ | € 411.49 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 493.9 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
ԱՄՆ-ի զինուժը ներգրավված չի եղել Իրանում տեղի ունեցած հարձակման մեջ: Նման հայտարարություն է արել Պենտագոնի խոսնակ, գեներալ Պատրիկ Ռայդերը՝ մեկնաբանելով Սպահանի զինամթերքի գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ռայդերը հրաժարվել է այլ մեկնաբանություններ անել:
Եվս մի քանի ամերիկացի պաշտոնյաներ, որոնց անունները չեն նշվում, գործակալությանը հայտնել են, որ Վաշինգտոնն առնչություն չունի Սպահանում տեղի ունեցածի հետ: Նրանք հավելել են, որ, ամենայն հավանականությամբ, հարձակման հետևում կանգնած է Իսրայելը: Իսրայելի հնարավոր առնչության մասին կիրակի օրը հրապարակում էր արել նաև The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով մի քանի պաշտոնյաների, որոնք խոսել էին իրենց անունը չհրապարակելու պայմանով:
Թեհրանը պաշտոնապես որևէ մեկին չի մեղադրել հարձակման համար: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը տեղի ունեցածն անվանել է «վախկոտ» հարձակում, որի նպատակն էր անկայունություն ստեղծել Իրանում: Սակայն ըստ Reuters-ի՝ պետական հեռուստաընկերության եթերում իրանցի օրենսդիրներից մեկը հայտնել էր, որ ենթադրություններ կան, որ հարձակման պատասխանատուն Իսրայելն է:
Իսրայելի ռազմական գերատեսչության խոսնակը հրաժարվել է մեկնաբանություն տալ: Reuters-ը հիշեցնում է, որ Իսրայելը բազմիցս հայտարարել էր, որ պատրաստ է իրանական թիրախների հարվածել, եթե դիվանագիտության միջոցով չհաջողվի կանգնեցնել Թեհրանի միջուկային կամ հրթիռային ծրագրերը: