կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-12 12:32
Հասարակություն

Շարունակվում են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հանդիպումները Կիպրոսում

Շարունակվում են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հանդիպումները Կիպրոսում

Կիպրոս այցելության շրջանակներում հունիսի 11-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Կիպրոսի պետական-կուսակցական ներկայացուցիչների հետ։

Նա նաեւ հանդիպում է ունեցել Կիպրոսի խորհրդարանի նախկին նախագահ, նորաստեղծ «DEPA» կուսակցության նախագահ Մարիոս Կարոյանի հետ։ Պատվիրակությանը մաս են կազմել «DEPA» անդամ Հրաչ Գազանճյանը եւ ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի անդամներ Րաֆֆի Մահտեսյանը եւ Նարեկ Դավթյանը։

Բյուրոյի ներկայացուցիչն այցելել է Նիկոսիայում գործող «Նարեկ» վարժարան, հանդիպում ունեցել վարժարանի տնօրինուհի Վերա Մկրտչյան-Թահմազյանի եւ վարժարանի հանձնախմբի անդամների հետ։ Հակոբ Տեր-Խաչատուրյանին ընկերակցել է ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի անդամ Սիմոն Այնեճյանը։