|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանում կենսաթոշակառուների թիվը նախորդ տարի ավելացել է 3000-ով: Այդ թվում աճել է տարիքային կենսաթոշակ ստացողների թիվը, նվազել` հաշմանդամության կենսաթոշակառուներինը. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:
«Սոցիալական պաշտպանության ոլորտում ամենախոշորը Աշխատանքային կենսաթոշակներ ծրագիրն է: Կենսաթոշակների մասով ծախսը կազմել է ավելի քան 218 մլրդ դրամ: 2018-ին արձանագրվել է կենսաթոշակառուների թվաքանակի աճ, որը վերջին տարիներին կրում է շարունակական բնույթ, փոխկապակցված է ժողովրդագրական իրավիճակի միտումների հետ: 2018-ին նրանց թիվն աճել է շուրջ 3000-ով, ավելացել է տարիքային կենսաթոշակառուների թիվը, դրան զուգահեռ` նվազել է հաշմանդամության կենսաթոշակառուների թիվը»,- ասաց փոխնախարարը:
Ըստ նրա` աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ընդհանուր ծախսերը 2018-ին կազմել են 416 մլրդ դրամ, սակայն նախարարության միջոցով իրականացված փաստացի ծախսը կազմել է շուրջ 351 մլրդ դրամ: Դրանից համակարգի պահպանման ծախսերը կազմել են 4.1 մլրդ դրամ, իսկ 347 մլրդ դրամը ծախսվել է նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի համար: