Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2011-05-05 04:05
Հասարակություն

Կենսաթոշակառուների մայիսի ցուցակից հանվել է 3000 անուն

Կենսաթոշակառուների մայիսի ցուցակից հանվել է 3000 անուն

Մայիս ամսվա կենսաթոշակառուների ցուցակից հանվել են 3000 անձանց տվյալներ. նրանց տվյալները ճանաչելի չեն եղել. ասել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտեմ Ասատրյանը:

Նրա պնդմամբ` այսօր շուրջ 37.000 կենսաթոշակառուի տվյալներ ճշգրտելու խնդիր կա։ Ճշգրտումն սկսվել է մայիսի 2-ից՝ կենսաթոշակների վճարմանը զուգահեռ։ Հետևաբար քաշքշուկներից խուսափելու համար բոլոր կենսաթոշակառուներին, այդ թվում՝ հաշմանդամության թոշակ ստացողներին խորհուրդ է տրվում «Հայփոստի» բաժանմունքներ ներկայանալ անձը հաստատող, իսկ հաշմանդամներին՝ հաշմանդամության փաստաթղթերով։

Արտեմ Ասատրյանը չի ժխտել, որ այս ընթացքում քաշքշուկներից հնարավոր չի լինի զերծ մնալ, սակայն խոստացավ, որ ոչ լիարժեք տվյալներով կենսաթոշակառուների գումարների վճարումը շատ չի ուշանա։

Ինչ վերաբերում է խնայված գումարների հաշվին կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ հարցին` Արտեմ Ասատրյանը պատասխանել է. «Կենսաթոշակի բարձրացում եղավ 2010թ. նոյեմբերի 1-ին։ Կենսաթոշսակի չափի բարձրացում 2011 թ. բյուջեով նախատեսված չէ։ Այս պահին դեռևս չի քննարկվում այդպիսի հարց»։

Նշենք, որ, մայիսից սկսած, կենսաթոշակների վճարումը կսկսվի յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը։