Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարսի «Կովկասի համալսարանի» ադրբեջանցի ուսանողները բողոքի գործողությունների են դիմել հայկական պատվիրակության՝ Կարսի քաղաքապետարան կատարած այցերի կապակցությամբ. նշում է ermenihamer.am կայքը` yeniakit.com.tr կայքի հղումով:
Նշենք, որ նախօրեին Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Կարսի քաղաքապետարան:
Կարսի այգիներից մեկում հավաքված ադրբեջանցի ուսանողներն իրենց դժգոհությունն են հայտնել քաղաքապետարանին` հիշեցնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի ընթացքում, նրանց պնդմամբ, «հազարավոր քաղաքացիներ և անպաշտպան տեղացի քրդեր ու ադրբեջանցիներ են սպանվել»: Նրանք վերոհիշյալ հայտարարությամբ փորձել են քրդերին տրամադրել հայերի դեմ:
Ադրբեջանցի ուսանողներից մեկը, խոսելով թուրք-ադրբեջանական եղբայրության մասին, նշել է, որ ադրբեջանցիները Թուրքիայի կողքին են եղել նաև 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ:
Բողոքի ակցիայի հեղինակները հիշեցրել են Կարսի քաղաքապետ Այհան Բիլգեին, թե ինչպես էր նա ընտրվելուց հետո հայտարարում, որ Կարսում հաղթել է «ադրբեջանական, թուրքական և քրդական եղբայրությունը», մինչդեռ հիմա հայկական պատվիրակության անդամներին է ընդունում: