|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկում անցկացվեր «Զինվորական ծառայության և զինապարտության» մասին օրենքի քննարկումը: Սակայն քվորում չապահովելու պատճառով նիստը հետաձգվեց: ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն 2017 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 21:00-ին հրավիրվել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:
Դրան զուգահեռ ԱԺ-ի մոտ են հավաքվել տարկետման չեղարկման դեմ պայքարող և դասադուլ անող ուսանողները: Նրանք փորձեցին պաստառ փակցնել «Տարկետում լինելու ա » կոչով, սակայն ոստիկանները թույլ չտվեցին պաստառ փակցնել, ասելով, որ պետք է պաստառը փակցնեն ԱԺ դարպասներից 50 մետր հեռավորության վրա: Բողոքի ակցիան շարունակվում է: